ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Բոյկոտ Ժիրինովսկուն

Բոյկոտ Ժիրինովսկուն
22.04.2014 | 17:09

Պետական Դուման չեղյալ է հայտարարել և ապամոնտաժել է Լիբերալ դեմոկրատների խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկուն նվիրված ցուցադրությունը, որ կազմված էր նրա ամենատարբեր կերպարանքներով դիմանկարներից: Ցուցադրությունը բացվել էր ապրիլի 21-ին, նույն օրն էլ Դումայի խորհուրդը հորդորել է նախագահին և կանոնակարգային հանձնաժողովին՝ ցուցադրությունը դադարեցնել վիրավորանքների պատճառով, որ Ժիրինովսկին հասցրել էր հղի լրագրողուհուն ապրիլի 18-ին, երբ ճեպազրույցի ժամանակ ի պատասխան նրա հարցի՝ սկսել էր բղավել ու անպատվել թե նրան, թե նրան պաշտպանած «Интерфакс»-ի լրագրողին: Միջադեպից հետո հղի կնոջը հոսպիտալացրել էին: Խորհրդարանական լրագրողները բոյկոտ են հայտարարել Ժիրինովսկուն և պայմանավորվել են հեռանալ, երբ նա հայտնվի, թեպետ նախօրեին Ժիրինովսկին հրապարակավ հեռուստատեսությամբ ներողություն էր խնդրել լրագրողուհուց և բոլոր նրանցից, ում երբևէ նեղացրել է: Ապրիլի 22-ին Վլադիմիր Վոլֆովիչը առաջին անգամ չհայտնվեց առավոտյան ճեպազրույցներին, որ նախորդում են Պետդումայի լիագումար նիստին:

Դիտվել է՝ 1547

Մեկնաբանություններ